Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է հավանության արժանանալ մինչ տարեվերջ

ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է հավանության արժանանալ մինչ տարեվերջ
25.04.2016 | 13:57

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է հավանության արժանանալ մինչև տարեվերջ՝ գրում է BBC-ին։ Հանովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսում՝ Օբաման ասել է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում նախկինի պես կասկածներ կան՝ կապված Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության համաձայնագրի հետ։ Սակայն տարաձայնություններն աստիճանաբար հաղթահարվում են, իսկ համաձայնագրի օգուտը ենթակա չէ կասկածի։ Գերմանիայում ոչ բոլորն են հավանություն տալիս գործարքին։ Օբամայի այցի նախօրեին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Գաբրիել Զիգմարը հայտարարել է, որ համաձայնագիրը չի ստորագրվի, եթե ԱՄՆ-ը չհամաձայնի եվրոպական ընկերություններին թույլ տալ կառավարության հետ կնքել պայմանագրեր։ Համաձայնագրի քննադատները կարծում են, որ կթուլանան շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողությունը և քաղաքացիների աշխատանքային իրավունքները:

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ